Կայացել է Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը
2022 թ. նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայացել է Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, որոնք բխում են Հայաստանի՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցության մասին համաձայնագրի դրույթներից, ինչպես նաև մի շարք հարցեր, որոնք առնչվում են ՀՀ գիտական համայնքի՝ Եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրման գործընթացների խթանմանը։
Մանրամասներ