ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն հայտարարում է «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթին մասնակցելու հայտերը ներկայացվում են առձեռն, աշխատանքային օրերին, ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00 կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե):
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ եւ խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 17:00 (հեռ.` 21-01-40 (113)):
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝2014 թ. հուլիսի 11-ը:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության
նախարարության գիտության պետական կոմիտե