Պատասխանատու խմբագիր` Աննա Ասատրյան
ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2015 թ., Երևան, 208 էջ
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ 2014 թ. դեկտեմբերի 12-ին գումարեց Տիգրան Չուխասզյանի ստեղծագործությանը նվիրված գիտական նստաշրջանը, որի ընթացքում ներկայացվեց ականավոր կոմպոզիտորի երաժշտական ժառանգությունը: Ժողովածուում ներկայացված են նստաշրջանի նյութերը`բնագրով, ըստ ելույթների հաջորդականության:
Ժողովածուն հասցեագրված է երաժշտագետներին, երաժիշտ-կատարողներին, արվեստաբաններին, հայագետներին և ընթերցող լայն շրջաններին: