Պայմանագիր՝ ԳՊԿ-ի եւ Thomson Reuters-ի միջեւ
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում կնքվեց համագործակցության պայմանագիր կոմիտեի եւ Thomson Reuters ընկերության միջեւ: Երեք տարով կնքված պայմանագիրը գիտական եւ գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող հայաստանյան կազմակերպություններին հնարավորություն է տալիս օգտվելու Thomson Reuters-ի Web of Knowledge համակարգի ռեսուրսներից (http://webofknowledge.com): Նախքան պայմանագրի կնքումը, նշված ռեսուրսները մի քանի ամիս հասանելի էին հայ գիտնականներին՝ վերջիններիս հետաքրքրող տվյալների ուղղվածությունն ու պահանջվածությունը ճշտելու եւ ըստ այդմ պայմանագիրը կազմելու նպատակով:
Web of Knowledge-ի ռեսուրսները հնարավորություն են տալիս արագորեն գտնելու եւ վերլուծելու ճշգրիտ եւ հասարակական
գիտություններին, ինչպես նաեւ արվեստին եւ հումանիտար ոլորտին առնչվող բազմապիսի տեղեկատվություն: Համակարգն ընդգրկում է մատենագիտական ամբողջական նկարագրություն աշխարհի առաջատար գիտական գրականության մեջ գոյություն ունեցող տարատեսակ հրապարակումների մասին: Այս համակարգի միջոցով կարելի է նաեւ որոնում իրականացնել աշխարհի հղումների առաջատար շտեմարաններում` օգտագործելով նաեւ մեջբերվող հղումների որոնման եւ վերլուծման հզոր գործիքները` բոլորը մի պլատֆորմում:
Լուսանկարում՝ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը եւ Thomson Reuters -ի ներկայացուցիչ Ահմեդ Բուրգիդան պայմանագրի ստորագրման ժամանակ
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին