Ի գիտություն
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 5-ի N 317-Ա/Ք հրամանի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից իրականացված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում եւ թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի» շնորհառու գիտաշխատողների ֆինանսավորումը կիրականացվի 2013 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2014 թվականի հունիսի 1-ը: Յուրաքանչյուր գիտաշխատողի համար սահմանված գումարը կազմում է ամսական 135 000 ՀՀ դրամ: