ՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում հայտարարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում եւ թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով grants.scs.am հասցեում, մինչեւ 2013 թվականի մայիսի 10-ը ներառյալ (մինչև՝ Երեւանի ժամանակով ժամը 24:00): Այն օգտատերերը, ովքեր նախորդ մրցույթների ժամանակ գրանցվել են, կարող են օգտվել նույն «Անունից» եւ «Ծածկագրից»:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ եւ խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00 (հեռ.` 21-01-40 (118)):
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության
նախարարության գիտության պետական կոմիտե
(ժամկետն ավարտված է)