ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հանդիպում Web of Science համակարգի ներկայացուցչի հետ

16.10.2018

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նիստերի դահլիճում Thomson Reuters-ի Web of Science համակարգի ներկայացուցիչ, Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի  հիմնական այցելուների հետ աշխատանքի կազմակերպիչ Մարգարիտա Սիդորովան հանդես եկավ զեկուցումով: Մ. Սիդորովան մանրամասն անդրադարձավ համակարգում գիտական տեղեկատվության որոնման սկզբունքներին, տեղեկատվության դասակարգման ու գնահատման չափանիշներին, տեղեկատվության պահպանման և օգտագործման հնարավորություններին:  Զեկույցի վերջում նա տեղեկացրեց, որ համակարգից օգտվեու վերաբերյալ անցկացվում են ամենամսյա անվճար վեբինարներ, որոնք  հասանելի են https://clarivate.ru/webinars կայքում:

Հիշեցնենք, որ Web of Science համակարգի միջոցով հնարավոր է արագորեն գտնել և վերլուծել գիտության տարբեր բնագավառների վերաբերյալ տեղեկատվություն: Համակարգն ընդգրկում է հսկայական մատենագիտական տվյալներ ամբողջ աշխարհի գիտական  հրապարակումների և դրանց հղումների մասին: 2012 թվականին  ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի և Thomson Reuters ընկերության միջև երեք տարով կնքված համագործակցության պայմանագիրը գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող հայաստանյան կազմակերպություններին հնարավորություն էր տալիս օգտվելու  Web of Science համակարգի  ռեսուրսներից: Thomson Reuters-ի հետ հետագա համագործակցության մանրամասները և պայմանները դեռևս քննարկման փուլում են: