ՄՀՄԻ 60-ամյակին նվիրված գիտաժողով` Հայաստանում
Հոկտեմբերի 19-22-ը Երևանում անցկացվելու է «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովը կազմակերպվում է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ( ՄՀՄԻ) 60-ամյակի կապակցությամբ:
ՄՀՄԻ միջուկային ֆիզիկայի և միջուկային տեխնոլոգիաների, բարձր էներգիայի և տարրական մասնիկների ֆիզիկայի, կյանքի մասին գիտությունների, ինչպես նաև՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային առաջատար կենտրոններից է:
1992 թ.-ից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միացյալ ինստիտուտի անդամ-պետություն:
Այս առիթով ՄՀՄԻ անդամ 17 երկրներից Երևան են ժամանելու անվանի գիտնականներ, բարձրաստիճան հյուրեր, դիվանագետներ: Նրանց ընդունելու է նաև ՀՀ Նախագահը:
Գիտաժողովի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, ժամը 11-ին՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում (հասցե՝ Մաշտոցի պողոտա, 53):
Աշխատանքային լեզուն՝ ռուսերեն:
Գիտաժողովի ծրագիր:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե