Ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի վերադարձ
Ծրագրի մասին
Ծրագրի շրջանակում վարձու աշխատող հանդիսացող անձանց վճարված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով։ Այդ գումարը չպետք է գերազանցի ՀՀ-ում հավատարմագրված բուհերի՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողի ուսման համար վճարված գումարը:
Ովքե՞ր կարող են դիմել
Ծրագրից կարող են օգտվել ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված մասնագիտություններից որևէ մեկով ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագիր իրականացնող հաստատություններում առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և կլինիկական օրդինատուրայում սովորող՝ վարձու աշխատող հանդիսացող ՀՀ քաղաքացիները:
Դիմելու կարգ
Բուհի (հաստատության) նկատմամբ պայմանագրային պարտավորությունները (այդ թվում՝ ուսման վարձի մասով) կատարելու դեպքում անհրաժեշտ է բուհ ներկայացնել դիմում հաջորդ կուրս փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու տարվա կամ դրան հաջորդող երկու տարիների սեպտեմբերի 1-15-ը կամ մարտի 1-15-ը:
Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանված էՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշմամբ:
Անհրաժեշտ փաստաթղթեր
- Դիմում,
- անձը հաստատող փաստաթուղթ,
- hանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ), (բացակայության դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը),
- բանկային տվյալներ (բանկի անվանումը և հաշվեհամար)։
Խորհրդատվություն, օգտակար հղումներ
- ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշում
- ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշում
- ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության ուսանողների աջակցության բաժին՝ (+374 10) 21-01-40 (ներքին՝ 122)