Ռ. Միրզախանյան
Երևան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2017, 188 էջ
Աշխատանքում ներկայացված են մշակութային կյանքի առանձնահատկությունները Հայաստանում խորհրդային իշխանության առաջին տարիներին: Մի կողմից՝ ուշադրություն է հատկացվել խորհրդահայ պետական գործիչների՝ մշակույթի հանդեպ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքին, մյուս կողմից՝ ընդգծվել է կոմունիստական գաղափարախոսության առկայությունը մշակութային կյանքում: Արժևորված են մշակույթի ասպարեզում ունեցած ձեռքբերումները, որոնք հիմք հանդիսացան ոլորտի հետագա զարգացման համար:
Աշխատանքը նախատեսված է պատմաբանների, մշակույթի գործիչների, ուսանողների և ընթերցող լայն շրջանակների համար: