Հանդիպում Կոնստանտին Կոսաչյովի հետ

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը հուլիսի 5-ին մասնակցել է Ռոսսոտրուդնիչեստվո դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչյովի հետ հանդիպմանը:
Հանդիպման պաշտոնական մասում ելույթներով հանդես են եկել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Վ. Կրիվապուսկովը, ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ ԳԱԱ նախագահը եւ Գիտության պետական կոմիտեի նախագահը:
Կազմակերպված քննարկումների ընթացքում հնչել են ելույթներ մի խումբ համագործակցային ծրագրերի վերաբերյալ, ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր Հայաստանի Հանրապետությունում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության հետ:
Նշենք նաեւ, որ հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը Ռոսսոտրուդնիչեստվո դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչյովի կողմից պարգեւատրվել է «Բարեկամության եւ համագործակցության» պատվավոր նշանով:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին