ՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն եւ Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամը 2011 թվականի փետրվարի 18-ին կնքված համաձայնագրիշրջանակներում հայտարարում են գիտական հետազոտությունների ծրագրերի աջակցության «ԳՊԿ-ՌՀԳՀ-2012» համատեղ մրցույթ, որը կրում է «Նոր գործընկերության 20-ամյակ. հումանիտար համատեքստ» խորագիրը:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունները եւ բուհերը:
Մրցույթը ներառում է հումանիտար գիտությունների հետեւյալ բնագավառները.
Պատմություն
Տնտեսագիտության
Փիլիսոփայություն
Քաղաքական գիտություններ
Լեզվագիտություն, գրականագիտություն
Մանկավարժական գիտություններ:
Մրցույթի պայմաններին եւ հրավերի փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ: