ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

17.10.2017

Հոկտեմբերի 23-24-ին Երևանում  տեղի կունենա «Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» թեմայով IY միջազգային գիտաժողովը, որը կազմակերպում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Քիմիա-կենսա և բնապահպանական տեխնոլոգիաների ամբիոնը՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ:

Գիտաժողովի առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքում (Տերյան 74), երկրորդը` հոկտեմբերի 24-ին  ՀԱՊՀ 1-ին մասնաշենքում (Տերյան 105), 1302 լսարանում:

 

Միջոցառման վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀԱՊՀ կայքից: