Աջակցություն` միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառված առաջատար ամսագրերում կամ հրատարակչություններում հրատակությունների համար
Ծրագրի մասին
Ծրագրի շրջանակում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմակերպած մրցույթի արդյունքներով ֆինանսական միջոցներ են տրամադրվում «Web of Science» միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների կամ «Scimago Journal & Country Ranking» պորտալի բնական գիտությունների, ճարտարագիտության և տեխնոլոգիաների, բժշկական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների մասնագիտություններով Q1 քառորդում ընդգրկված, իսկ հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն Q2 քառորդում ընգրկված գիտական ամսագրերում գիտական հոդվածների հրատարակման ծախսերը փոխհատուցելու համար:
Ովքե՞ր կարող են դիմել
Գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրերում ընդգրկված գիտական աշխատողները։
Դիմելու կարգ
Ծրագրի շրջանակում Կոմիտեի կազմակերպած մրցույթին մասնակցելու հայտը կամ հայտերը ներկայացնում է Կազմակերպությունը orgs.hesc.am համակարգով:
Անհրաժեշտ փաստաթղթեր
- Հայտ / orgs.hesc.am
- Կազմակերպության կողմից ներկայացված բոլոր հայտերի ստորագրված և կնքված թղթային տարբերակների փաթեթները / առձեռն
Խորհրդատվություն, օգտակար հղումներ
Միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառված առաջատար ամսագրերում կամ հրատարակչություններում հրատարակությունների ծախսերը փոխհատուցելու համար մրցույթ կազմակերպելու և ֆինանսական միջոցներ տրամադրելու կարգ
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետազոտական ծրագրերի բաժին՝ (+374 10) 21-01-40 (ներքին՝ 113)