ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ռուս-հայկական միջպետական սեմինար

17.12.2010

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը մասնակցել է Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի կողմից կազմակերպված «Ինովացիոն քաղաքականությունը եւ գիտական գործունեության արդյունքների առեւտրայնացումը» թեմայով միջպետական սեմինարին:

 

Սեմինարում Գիտության պետական կոմիտեի նախագահը հանդես է եկել  «Գիտության, բարձր տեխնոլոգիաների եւ ինովացիոն գործունեության բնագավառում Ռուսաստանի ու ԱՊՀ այլ երկրների հետ Հայաստանի համագործակցության հեռանկարները» թեմայով զեկուցումով:

 

Զեկույցում պարոն Հարությունյանն անդրադարձել է կոմիտեի գործունեությանը,  Հայաստանում գիտության եւ տեխնիկայի զարգացման 2010-2014 թթ. գերակայություններին, ԱՊՀ երկրների եւ ՌԴ-ի հետ գիտատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ մինչեւ 2020 թ. ԱՊՀ մասնակից երկրների ինովացիոն համագործակցության միջկառավարական նպատակային ծրագրում ընդգրկելու համար Հայաստանից ներկայացված նախագծերին, մասնավորապես՝ «Քենդլ» կենտրոնի եւ Ռադիոնուկլիդների արտադրության եւ իոնային արագացուցիչների համալիրի ստեղծման ծրագրերին:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին