ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Առաջակվել է ստեղծել «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիա»

09.09.2015

Սեպտեմբերի 2-4-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի հրավերով մեկնել էր Մոսկվա՝ մասնակցելու հետխորհրդային տարածքում գիտական հետազոտությունների ֆինանսավորումն ապահովող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

 

Հանդիպման հիմնական նպատակը ԵԱՏՄ անդամ-պետություններում գիտության ֆինանսավորմամբ զբաղվող կազմակերպություններին աջակցելու նպատակով «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիա» ստեղծելու վերաբերյալ ՀՀՌՀ-ի առաջարկի քննարկումն էր: Առաջարկը հավանության է արժանացել, և որոշվել է  մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը ավարտել ասոցիացիայի ստեղծման մասին մտադրությունների հուշագրի նախագծի համաձայնեցման գործընթացը:

 

Հանդիպման հիմնական թեմաներից էր նաև ԵՄ և եվրասիական գիտական հետազոտական տարածքի միավորման մասին հայեցակարգի մշակումը: Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամին հանձնարարվել է պատրաստել հայեցակարգի նախագիծը և այն մինչև ս.թ. նոյեմբեր ներկայացնել հանդիպման բոլոր մասնակիցներին: Հայեցակարգը նախատեսվում է ներկայացնել 2015 թ. նոյեմբերին Հռոմում կայանալիք Գլոբալ հետազոտական խորհրդի եվրոպական հիմնադրամների տարածաշրջանային հանդիպման ժամանակ: 

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին