ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

30.10.2017

Նոյեմբերի 1-4-ը տեղի կունենա «Երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության և սեյսմակայուն շինարարության արդի խնդիրները» խորագրով III միջազգային գիտական միջոցառումը, որը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կողմից՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ:

Գիտաժողովի բացումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 12-ին, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի նիստերի կլոր դահլիճում (ք. Գյումրի, Վազգեն Սարգսյան 5), ինչից հետո գիտաժողովի մասնակիցները կմեկնեն Ծաղկաձոր` եռօրյա գիտական զեկուցումների և քննարկումների:

 

Միջոցառման վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մամլո հաղորդագրությունից: