Վարչապետի գլխավորությամբ կազմավորվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի N 1195 - Ա որոշման համաձայն՝ կազմավորվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդը և հաստատվել է վերջինիս կազմը։
Խորհուրդը ստեղծվել է Հայաստանի վերափոխման 2050 ռազմավարությամբ սահմանված՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու, Հայաստանի Հանրապետության գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԳՏՃՄ, STEM) ուղղությամբ կրթությանը, կիրառական գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը, նշված ուղղություններով իրականացվող պետական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը և փոխկապակցված զարգացման մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև նոր պետական ծրագրերի մշակմանը, գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության մշակմանը և ներդրմանը նպաստելու նպատակով։