ՄՀՄԻ ֆինանսական կոմիտեի հերթական նիստ Դուբնայում
2014 թ. նոյեմբերի 18-20-ը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ աշխատակազմի ղեկավար Լ. Մարդոյանը գործուղվել էր ՌԴ Դուբնա քաղաք՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ֆինանսական կոմիտեի նստաշրջանին մասնակցելու նպատակով:
Նիստերի ժամանակ տեղի են ունեցել քննարկումներ ՄՀՄԻ անդամ պետությունների անդամավճարների հաշվարկման նոր մեթոդաբանության սկզբունքների վերաբերյալ, ներկայացվել են մի շարք զեկույցներ, այդ թվում՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն Վ. Մատվեևի ելույթը ՄՀՄԻ գիտական խորհրդի 116-րդ նստաշրջանի առաջարկությունների վերաբերյալ, և ՄՀՄԻ 2015 թ. բյուջեի վերաբերյալ ՄՀՄԻ գլխավոր հաշվապահ Ս. Դոցենկոյի ելույթը: Քննարկվել են նաև ՄՀՄԻ 2013 թ. ֆինանսատնտեսագիտական գործունեության աուդիտորական ստուգումների արդյունքները:
Նիստի ընթացքում հստակեցվել է ՄՀՄԻ 2015 թ. բյուջեի անդամավճարների չափը յուրաքանչյուր անդամի համար, Հայաստանի համար այն կկազմի 239 500 ԱՄՆ դոլար:
ՄՀՄԻ կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի հաստատմանն է ներկայացվել և հաստատվել ՄՀՄԻ 2015 թ. բյուջեն, ինչպես նաև 2016-18 թթ. ՄՀՄԻ անդամ պետությունների անդամավճարների չափի վերաբերյալ նախագիծը:
ՄՀՄԻ ֆինանսական կոմիտեի հաջորդ նիստը կանցկացվի 2015 թ. մարտի 23-24-ը: