Պատասխանատու խմբագիր` Աննա Ասատրյան
ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2018 թ., Երևան, 163 էջ
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ 2017 թ. նոյեմբերի 3-ին գումարեց Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությանը նվիրված գիտական նստաշրջանը, որի ընթացքում ներկայացվեց ականավոր ծովանկարչի ստեղծագործական ժառանգությունը: Նյութերը ներկայացվում են բնագրով, ըստ ելույթների հաջորդականության:
Ժողովածուն հասցեագրված է արվեստաբաններին, երաժշտագետներին, հայագետներին և ընթերցող լայն շրջաններին: