ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչության տպարան, 2016 թ., Երևան, 859 էջ
Հովհաննես Թումանյանի կյանքի ու ստեղծագործության տարեգրության երկրորդ գիրքն ընդգրկում է 1909-1914 թվականների շրջանը: Վավերագրերով ներկայացվում են բանաստեղծի անձնական-ստեղծագործական կյանքի կարևոր դրվագները, գրական-մշակութային ու հասարակական գործունեությունը՝ ժամանակի ազգային ու միջազգային իրադարձությունների անբաժան համապատկերում: Հատորը կարող է հետաքրքրել ժամանակի պատմական ու մշակութային իրականությունն ուսումնասիրողներին, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանի: