Ցավակցություն
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն խորին ցավակցություն է հայտնում ակադեմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Նորայրի Սիսակյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
Ալեքսեյ Սիսակյանի կորուստն անդառնալի է գիտական աշխարհի համար: Ալեքսեյ Սիսակյանը հայտնի է ոչ միայն որպես տեսական ֆիզիկայի աշխարհահռչակ մասնագետ, այլեւ՝ գիտության եւ միջազգային գիտական համագործակցության խոշորագույն կազմակերպիչ:
Մեծ է Ալեքսեյ Սիսակյանի վաստակը ՄՀՄԻ-ի եւ Հայաստանի գիտական կենտրոնների համագործակցության գործում: Նրա ջանքերով են այսօրվա հայ ֆիզիկոսներից շատերը հնարավորություն ստացել աշխատելու ՄՀՄԻ-ի եզակի սարքավորումներով, նրա անմիջական ղեկավարությամբ ԵՊՀ-ի եւ ԵրՖԻ-ի տասնյակ աշխատակիցներ պաշտպանել են թեկնածուական եւ դոկտորական աշխատանքներ:
Մեզանում միշտ վառ կմնա հայազգի արժանավոր զավակի, հայտնի գիտնականի, անձնական մեծ հմայքի տեր մարդու հիշատակը:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին