ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

20.08.2014

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2014 թ. հոկտեմբերի 16-ից «Հայագրոֆորում» միջազգային համաժողովի շրջանակներում կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ նվիրված սննդի անվտանգության և պարենային ապահովվածության հիմնախնդիրներին: Գիտաժողովի աշխատանքները կընթանան հետևյալ բաժանմունքներում.

-  Բուսաբուծական մթերքներուվ պարենային ապահովվածություն

-  Էկոլոգիա և օրգանական գյուղատնտեսություն

-  Անասնաբուծական մթերքներով պարենային ապահովվածություն

-  Սննդի անվտանգություն

-  Պարենային ապահովվածության տնտեսագիտական վերլուծություն

-  Անասնաբուժություն

-  Գյուղատնտեսության մեքենայացում

-  Հողաշինարարություն և ջրային պաշարների կառավարում

-  Հումանիտար գիտություններ:

 

Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականում և գիտական ժողովածուում:

 

Գիտաժողովի վերաբերյալ մանրամասներ կարող եք իմանալ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կայքից: