ՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կազմակերպում է գիտական թեմաների հայտերի «Շիրակի մարզի գիտական կազմակերպություններում իրականացվող գիտական հետազոտությունների աջակցության ծրագիր - 2015» ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգում՝ https://grants.scs.am հասցեում, մինչև 2015 թվականի հուլիսի 6-ը ներառյալ (մինչև Երևանի ժամանակով ժամը 18:00):
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00 (հեռախոս՝ 21-01-40/113, 108):
ՀՀ ԿԳՆ գիտության գիտության պետական կոմիտե