Հայ-իրանական համագործակցություն նանոտեխնոլոգիաների ոլորտում
Փետրվարի 11-ից 13-ը Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի (Iran Nanotechnology Initiative Council) հրավերով տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի գլխավորած պատվիրակության այցը Իրան: Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի գիտական քաղաքականության վարչության պետ Արամ Սահարյանը:
Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ Իրանի նանոտեխնոլոգիաների ոլորտի կառույցներին, դրանց հետազոտական և արտադրական գործունեությանը, ուսումնասիրել նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Այցի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքից: