Խորհրդարանական լսումներ` «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Մարտի 28-ին Ազգային ժողովի 334 սրահում անցկացվեցին խորհրդարանական լսումներ` «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը: Նա նշեց, որ oրենքի ընդունումը հնարավորություն կտա ներդնել գիտական եւ գիտատեխնիկական ծրագրերի ընտրության ու հաշվետվությունների գնահատման ժամանակակից եղանակ, կնպաստի միջազգային մակարդակին համապատասխան նախագծերի ընտրությանն ու արդյունավետ իրականացմանը եւ գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը: Նախագծով սահմանվում են գիտական փորձաքննության հիմնական խնդիրները, սկզբունքները եւ ձեւերը, փորձաքննության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, հստակեցվում են փորձագետի պատասխանատվության սահմանները եւ այլն:
Լսումների ընթացքում հնչեցված առաջարկությունները կքննարկվեն նախագծի հեղինակների կողմից եւ, ըստ անհրաժեշտության, կընդգրկվեն նախագծում:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին