ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ԳՊԿ-ն կֆինանսավորի «CYCLONE 18/18» ցիկլոտրոնի վրա իրականացվելիք 4 թեմա

01.04.2015

ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահի 2015 թ. ապրիլի 1-ի N 07-Ա/Ք հրամանով հաստատվել է ««Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա» և «Բժշկական գիտություններ» բնագավառներում գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի արդյունքում  ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:

Հիշեցնենք, որ դրամաշնորհները տրամադրվում են 3-4 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի, իսկ գիտական թեմաները կիրականացվեն «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության «CYCLONE 18/18» ցիկլոտրոնի վրա: