Սեմինար-պարապմունքներ գիտության պետական կոմիտեի աշխատակազմում
Հայաստանի Հանրապետությունում գիտական քաղաքականությունը եւ գիտական գործունեության կազմակերպման մեխանիզմները հստակեցնելու նպատակով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմում անցկացվում են սեմինար-պարապմունքներ աշխատակազմի աշխատակիցների համար:
Սեմինարների հիմնական թեմաները վերաբերում են գիտության զարգացման ռազմավարական ծրագրին, գիտության, գիտական կազմակերպությունների ներկա վիճակի վերլուծությանը, գիտական հետազոտությունների առեւտրայնացման խնդիրներին, գիտության ոլորտում միջազգային քաղաքականության մշակմանը եւ այլն:
Սեմինարների նպատակն է գիտական քաղաքականությանը եւ գործունեությանը վերաբերող փաստաթղթերի առավել հրապարակային եւ թափանցիկ քննարկումների կազմակերպումը, գիտության ոլորտի զարգացման ուղղությունների հստակեցումը:
Նմանատիպ սեմինար-պարապմունքներ հետագայում նախատեսվում են նաեւ կազմակերպել գիտական լայն շրջանակների համար:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին