ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Գիտություն» բացօթյա ցուցահանդես

..

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի շրջանակներում 2024 թվականի ապրիլի 23-ին տեղի կունենա «Գիտություն» բացօթյա ցուցահանդեսը, որը մեկ հարթակում կմիավորի գիտական կազմակերպությունները, բուհերը, ինչպես նաև գիտության և կրթության ոլորտում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԳԱԱ գործընկերներին:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան:

Ցուցահանդեսին կարող են մասնակցել աշակերտները, ուսանողները և գիտությամբ հետաքրքրվող անձինք:

Ցուցահանդեսի ընթացքում այցելուները կարող են ծանոթանալ ՀՀ ԳԱԱ գիտակրթական կազմակերպությունների, հայաստանյան մի շարք բուհերի, ինչպես նաև միջազգային և ոչ ակադեմիական գիտական կազմակերպությունների գործունեությանը, ինչպես նաև մասնակցել հետաքրքիր գիտական փորձերի և վիկտորինաների:

Ցուցահանդեսը կգործի ՀՀ ԳԱԱ նախագահության բացօթյա հարթակում՝ Մ. Բաղրամյան պող. 24 հասցեում, ժամը 10:30-ից մինչև 20:00:

Մանրամասները՝ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ծրագրից: