«Ակնարկներ սփյուռքահայ թատրոնի պատմության»
Անահիտ Չթչյան
ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2020 թ., Երևան, 272 էջ + 1 մամուլ նկար
Եգիպտահայ թատերական կյանքը, լինելով հայ թատրոնի բաղկացուցիչ մասը, անցել է ինքնահաստատման բարդ ուղի՝ հիմնականում ընդգրկելով 1900-1960-ական թվականների ժամանակահատվածը: Կրել է ինչպես արևմտահայ, այնպես էլ արևելահայ թատերական արվեստի ոճական ուղղությունների ազդեցությունը:
Աշխատության մեջ տրված է հետազոտվող շրջանի համապատկերը, փորձ է արվել ներկայացնելու Եգիպտոսի հայ թատրոնի կազմավորմանն ու առաջընթացին նպաստած նախադրյալներն ու պատմական միջավայրը: