«Գիտություն» հրատարակություն, 2015 թ., Երևան, 208 էջ
Հեղինակներն ընթերցողին են ներկայացնում հայ-ռուսական գեղարվեստական առնչությունները կերպարվեստի և երաժշտության բնագավառում XIX դարում և XX դարի առաջին երկու տասնամյակներում: Անդրադարձ է արվել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում մասնագիտական կրթություն ստացած, երկար տարիներ այնտեղ ապրած և ստեղծագործած հայ արվեստագետների` նկարիչների, քանդակագործների ստեղծագործական «դիմանկարներին»: Գիրքը պարունակում է բազմաթիվ նորահայտ, արխիվային նյութեր, անծանոթ փաստեր ու տեղեկություններ, մոռացված ստեղծագործություններ, դեմքեր ու դեպքեր, որոնք առաջին անգամ են դրվում գիտական շրջանառության մեջ:
Հասցեագրված է արվեստաբաններին, մշակույթի պատմաբաններին, երաժշտագետներին, հայագետներին և ընթերցող լայն շրջաններին: