ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայտարարություն

21.02.2019

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն կազմակերպում է ՀՀ գիտական կամ գիտատեխնիկական պետական կազմակերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման, տարակարգման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքների և չափանիշների սահմանման վերաբերյալ քննարկումներ:

 Քննարկումները տեղի կունենան սույն թվականի փետրվարի 22-ին, 26-ին և 28-ին, ժամը 16.00-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 806 սենյակ):

Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`  http://scs.am/files/naghagits-ardyunavetutyun.pdf:

Առաջարկությունները կարող եք ուղարկել info@scs.am էլեկտրոնային հասցեին:

Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել 210-140 (122) համարով, աշխատանքային օրերին,  ժամը 14.00-17.00: