Ի գիտություն 23.03.2022 Մարտի 23-ին անց է կացվել ՀՀ գիտության կոմիտեի գիտական ծրագրերի իրականացմանն աջակցության բաժնի գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ներքին մրցույթի թեստավորման փուլը: Մանրամասներ
Վեբինար՝ «Հորիզոն Եվրոպայի» ազգային կոնտակտային անձանց համար 21.03.2022 Եվրոպական hանձնաժողովը ս.թ. ապրիլի 7-ին կազմակերպում է «Lump Sum funding in Horizon Europe. How does it work and what are the next steps?» խորագրով առցանց վեբինար, որը նախատեսված է կազմակերպությունների և «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի ազգային կոնտակտային անձանց համար: Մանրամասներ
Գործարկվել է Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի կայքը 18.03.2022 Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը գործարկել է կայք, որն առավել հարմարավետ կդարձնի գիտության և նորարարությունների ոլորտներում միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության ստացումը: Մանրամասներ
Գիտության հիմնարար և կիրառական հիմնախնդիրներ. գիտաժողով ՌԴ-ում 17.03.2022 2022 թ. սեպտեմբերի 6-8-ը ք. Միասում (ՌԴ) նախատեսվում է Ուրալի գիտության և տեխնոլոգիաների դպրոցի 50-ամյակին նվիրված «Գիտության հիմնարար և կիրառական հիմնախնդիրներ» խորագրով XVII միջազգային գիտաժողովը: Մանրամասներ
Բնապահպանական միջազգային գիտաժողով՝ Աթենքում 17.03.2022 Ս.թ. հոկտեմբերի 22-ից 23-ը Աթենքում (Հունաստանի Հանրապետություն) կկայանա Բնապահպանական դիզայնի 3-րդ միջազգային գիտաժողովը (ICED 2022): Մանրամասներ