ՀՀ Նախագահն ընդունել է ԵՄ հանձնակատարներին

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահն ընդունեց Բելառուսի Հանրապետության պատվիրակությանը` Գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրներում գիտության ոլորտի առկա իրավիճակը, ներկայացրեցին առաջիկա ծրագրերը:
ՄանրամասներՆոյեմբերի 16-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահն ընդունեց Մոլդովայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի պատվիրակությանը` ակադեմիայի նախագահ Ջորջ Դուկայի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկված հիմնական թեմաները երկու երկրներում գիտության ոլորտի պետական քաղաքականության, իրականացված բարեփոխումների, առաջիկա ծրագրերի վերաբերյալ էին:
ՄանրամասներՆոյեմբերի 12-16-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Այցելության նպատակը երկու երկրների միջև գիտակրթական կապերի զարգացումն ու հեռանկարային ծրագրերն էին:
ՄանրամասներՏեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը և ՌԴ «Հարավային դաշնային համալսարան» բարձրագույն կրթության դաշնային պետական ինքնավար կրթական հաստատության կողմից հայտարարված գիտական ու գիտատեխնիկական նախագծերի մրցույթի ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ:
Մանրամասներ