Ուժի մեջ է մտել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կանոնադրությունը

2023թ․ օգոստոսի 21-ից ուժի մեջ է մտել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կանոնադրությունը։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ստեղծվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում 2023 թվականին կատարված լրացումների և փոփոխությունների համաձայն:
Կոմիտեն ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա մարմին է, կազմավորվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի, Գիտության կոմիտեի և ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիմքի վրա և իրականացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը։