«Գրաբարի դարձվածաբանություն»
Աբաջյան Ա., Դիլբարյան Ն., Յուզբաշյան Ա., Հարությունյան Ք.
ԵՊՀ հրատարակչություն, 2020 թ., Երևան, 302 էջ
Մենագրությունը տպագրվել է Գիտության կոմիտեի «Գրաբարյան դարձվածքների ձևաիմաստային և կառուցվածքային քննություն. դրանց դրսևորումները արդի արևելահայերենում» գիտական թեմայի շրջանակներում: Մենագրության մեջ քննված են հայերենի պատմական դարձվածաբանության հիմնահարցերը, սահմանված է դարձվածքի տարաժամանակյա ըմբռնումը, բացահայտված է հին հայերենի դարձվածային հարստությունը թե՛ ինքնուրույն, թե՛ թարգմանական բազմաժանր գրականության մեջ:
Մենագրությունը նախատեսված է լեզվաբանների, գրականագետների, թարգմանիչների, ինչպես նաև դարձվածաբանությամբ հետաքրքրվող մասնագետների լայն շրջանակի համար: