Հանդիպում ֆիզիոլոգիայի ինստիտուտում
Հունիսի 30-ն գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը հանդիպեց ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական խորհրդի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման հիմնական նպատակը ինստիտուտի խնդիրներին ծանոթանալը եւ լուծման տարբերակներ գտնելն էր:
Ինստիտուտի աշխատակիցները ներկայացրեցին կատարված աշխատանքները, խոսեցին ապագա ծրագրերի մասին:
Գիտության պետական կոմիտեի նախագահը ծանոթացավ ինստիտուտի առկա խնդիրներին, առաջարկեց ստեղծված իրավիճակից դուրս գալու համար դրսեւորել առավել գիտական ակտիվություն՝ ստեղծել նոր լաբորատորիաներ, օգտվել գիտական գործունեություն ծավալելու համար միջազգայնորեն ընդունված անհրաժեշտ մեթոդներից եւ հնարավորություններից: Կոմիտեի նախագահն առաջնային համարեց ինստիտուտի գիտական կադրերի երիտասարդացման խնդիրը:
Պարոն Հարությունյանը պատրաստակամությամբ պատասխանեց նաեւ գիտնականների կողմից հնչեցված բազմաթիվ հարցերին:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին