ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Սեմինար-պարապմունքներ գիտության պետական կոմիտեի աշխատակազմում

04.06.2009

Հայաստանի Հանրապետությունում գիտական քաղաքականությունը եւ գիտական գործունեության կազմակերպման մեխանիզմները հստակեցնելու նպատակով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմում կազմակերպվում են մշտական սեմինար-պարապմունքներ աշխատակազմի աշխատակիցների համար:

 

Սեմինարների նպատակն է գիտական քաղաքականությանը եւ գործունեությանը վերաբերող փաստաթղթերի առավել հրապարակային եւ թափանցիկ քննարկումների կազմակերպումը, գիտության ոլորտի զարգացման ուղղությունների հստակեցումը:

 

Նմանատիպ սեմինար-պարապմունքներ հետագայում նախատեսվում են նաեւ կազմակերպել գիտական լայն շրջանակների համար:

 

Ձեր նախընտրած թեմայով սեմինարին մասնակցելու համար խնդրում ենք լրացուցիչ կապվել մեզ հետ՝ օրն ու ժամը ճշտելու նպատակով (հեռ. 210 140 109):

 

Սեմինարների թեմաները