ԲԿԳԿ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկում











ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի 2024 թվականի մայիսի 10-ի №146-Ա/Ք հրամանով հաստատված համապատասխան աշխատանքային խմբերը 2024 թվականի հունիսի 26-28 այցելել են մի շարք գիտական կազմակերպություններ: Կատարված այցերի նպատակն էր ԲԿԳ կոմիտեի կողմից հայտարարված դրամաշնորհների ֆինանսավորման արդյունքում ձեռքբերված սարք/սարքավորումների, գիտական կազմակերպություններում պայմանների բարելավման, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրերի շրջանակում կատարվող աշխատանքների մշտադիտարկումը:
Աշխատանքային խմբերն այցելել են հետևյալ գիտական կազմակերպություններ.
- «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ,
- ՀՀ ԳԱԱ «Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ,
- ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ,
- «Ա. Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ:
«Ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» դրամաշնորհի շրջանակներում մշտադիտարկման են ենթարկվել հետևյալ ծրագրերը.
- «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում և գիտական ներուժի արդիականացում» («Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ),
- «Հայաստանի բուսական աշխարհի ուսումնասիրության և պահպանության էկոլոգա-աշխարհագրական ասպեկտները» (ՀՀ ԳԱԱ «Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ):
«Պայմանագրային (թեմատիկ) հետազոտություն» դրամաշնորհի շրջանակներում մշտադիտարկման են ենթարկվել հետևյալ թեմաները.
«Կոլլայդերային գիտափորձերի համար բարձր ճշտության ժամանակային դետեկտորների մշակումը և Հիգգսի բոզոնային զույգերի որոնումը CMS (LHC) գիտափորձում», թեմայի ղեկավար՝ Թումասյան Արմեն («Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ),
«Ինվազիվ բուսատեսակները Ա-ից Ֆ: Ազգային գույքագրում, ազդեցության գնահատում, վերահսկում և կառավարում Հայաստանի համար», թեմայի ղեկավար՝ Ֆայվուշ Գեորգի (ՀՀ ԳԱԱ «Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ):
«Նպատակային-ծրագրային հետազոտություն» դրամաշնորհի շրջանակներում մշտադիտարկման են ենթարկվել հետևյալ ծրագրերը.
«ՀՀ ԳԱԱ ՄԿԻ ՊՈԱԿ-ի «Հայկական գենոֆոնդի կայունության գործոնները» ծրագրին պետական աջակցություն» (ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ),
«Նպատակային-ծրագրային հետազոտություն» դրամաշնորհի՝ «Կիրառական (կոմերցիոն) նշանակության տիտանի հիմքով hամաձուլվածքների սինթեզը Հիդրիդային ցիկլի եղանակով» ծրագրին պետական աջակցություն» (Ա. Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ):
Մշտադիտարկման ժամանակ գիտական կազմակերպությունների ստորաբաժանումների, համապատասխան խմբերի գիտական ղեկավարները և գիտաշխատողները ներկայացրել են տարբեր ծրագրերի շրջանակներում ձեռք բերված սարքերը, ինչպես նաև քննարկվել են գիտական կազմակերպություններում դրամաշնորհների շրջանակներում կատարված աշխատանքների կարևորության և դրամաշնորհների դերի մասին հարցեր: