Գիտաժողով Քիշինեւում
14.11.2011
Նոյեմբերի 9-10-ը Քիշինեւ քաղաքում տեղի է ունեցել մտավոր սեփականության խնդիրներին եւ տնտեսական ասպեկտներին նվիրված տարածաշրջանային գիտաժողով: Գիտաժողովի ժամանակ ԳՊԿ աշխատակազմի գիտական քաղաքականության վարչության ինովացիոն եւ ներդրումային քաղաքականության բաժնի պետ Ռ. Ասատրյանը ներկայացրել է «Հայաստանում գիտական հետազոտությունների արդյունքների առեւտրայնացումը» թեմայով զեկուցում: