ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մեթոդաբանությունը մշակող խումբն արդեն աշխատում է

04.07.2019
image descriptionimage descriptionimage descriptionimage description

Հուլիսի 4-ին ՀՀ գիտության կոմիտեում տեղի ունեցավ գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշների որոշման մեթոդաբանությունը մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին աշխատանքային նիստը:

Գիտության կոմիտեի նախագահ, աշխատանքային խմբի ղեկավար Սամվել Հարությունյանը, շնորհավորելով և բեղմնավոր աշխատանք մաղթելով խմբի անդամներին, ընդհանուր գծերով ներկայացրեց նրանց առջև դրված խնդիրները: Այնուհետև կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը մանրամասնեց նշված խնդիրները, ներկայացրեց քայլերի հաջորդականությունը:

Որոշվեց աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամանակ քննարկվելիք կոնկրետ հարցերի շրջանակը: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին: 

Հիշեցնենք, որ աշխատանքային խմբի կազմը հաստատվել է ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019 թ. հունիսի 25-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 22-Ա/Ք հրամանով: