Շնորհակալագիր` Գիտության կոմիտեին
Հուլիսի 18-20-ը ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդ գիտնականների «Գենի կլոնավորում և էքսպրեսիա» խորագրով ամառային դպրոցը` նախատեսված մինչև 35 տարեկան մասնակիցների համար:
Դպրոցի շրջանակներում երիտասարդները հնարավորություն ստացան հանդիպել ոլորտի առաջատար մասնագետների հետ և նրանց հետ քննարկել տվյալ բնագավառի արդի նվաճումներն ու սեփական ձեռքբերումները: Հանդիպումները հագեցած էին տեսական և գործնական դասընթացներով:
Երիտասարդ գիտնականների դպրոցի կայացմանը օժանդակելու համար ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեին տրվեց շնորհակալագիր: