Հայկական համադպրոցական գիտության հինգերորդ փառատոնի մրցանակակիրները հայտնի են

Մարտի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքներն ամփոփվել են մասնագիտական ժյուրիի կողմից:
Մրցանակակիր նախագծերից երեքը կմասնակցեն սեպտեմբերին Լատվիայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք The European Union (EU) Contest for Young Scientists (EUCYS) – 2025 փառատոնին: Եվրոպական մրցույթին մասնակցելու համար երաշխավորվել են Երևանի «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի աշակերտների ներկայացրած «Պայքար ծանր մետաղների դեմ ջրում», ք. Երևանի ՃՇՀԱՀ Մանուկ Աբեղյանի անվ. ավագ դպրոցի աշակերտների «Ապահով ձեռք» և ք. Երևանի ՀԱՊՀ ավագ դպրոցի «Սիլիցիումային բարակ արևային բջիջների արդյունավետության բարձրացումը ոսկու նանոմասնիկների միջոցով» նախագծերը:
Մրցանակակիրների ամբողջական ցանկը՝ այստեղ