ԳՊԿ պատվոգիր՝ Կլոդ Լեռուային
Հայ-ֆրանսիական գիտական կապերի զարգացման ու ամրապնդման գործում մեծ ավանդի, գիտության և տեխնիկայի բնագավառում ունեցած ձեռքբերումների ու գիտության ոլորտում երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Բուրգունդիայի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Լեռուային շնորհվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի պատվոգիր:
Հուլիսի 6-ին գիտության պետական կոմիտեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը պատվոգիրը հանձնեց գիտնականին:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին