ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մասնակցություն ՄԳՏԿ համակարգողների գործադիր կոմիտեի նիստին

08.04.2013

Ս.թ. ապրիլի 3-4-ը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը Մոսկվայում մասնակցել է Միջազգային գիտա­տեխ­նիկական կենտրոնի համակարգողների գործադիր կոմիտեի նիստին:

 

Նիստում քննարկվել են ՌԴ-ում կենտրոնի գործունեությունը դադարեցնելու հետեւանքով առաջացած խնդիրները, այդ թվում՝ դադարեցման ենթակա ծրագրերը, գրասենյակը Մոսկվայից Ալմաթա տեղափոխելու հարցը, ինչպես նաեւ 2012-13 թթ. բյուջեի հետ կապված հարցեր:

 

Կոմիտեի նիստում որոշվել է այսուհետ պահպանել ԱՊՀ երկրներում եւ Վրաստանում իրականացվող ՄԳՏԿ կողմից ֆինանսավորվող կանոնավոր ծրագրերի ֆինանսավորման որոշակի ծավալ:

 

Նիստի ժամանակ ներկայացվել են նաեւ «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի աշխատանքները շարունակելու մասին» եւ Ղազախստանի Հանրապետության եւ  Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջեւ «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնին ընդունող երկրի պարտավորությունների վերաբերյալ» համաձայնագրերի  նախագծերը, որոնք, հավանաբար, կստորագրվեն ամռանը Ալմաթայում կայանալիք ՄԳՏԿ կառավարման խորհրդի հերթական նստաշրջանի ժամանակ:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին