ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՀՀ նախագահը գիտնականների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

28.04.2010

Ապրիլի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների ու գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ  ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը:

 

Գիտնականների հետ հանդիպման ժամանակ հանրապետության նախագահն  ընդգծել է գիտությունը կրթության եւ տնտեսության հետ սերտորեն շաղկապելու անհրաժեշտությունը,  խոսել է գիտության զարգացմանը խոչընդոտող խնդիրների եւ դրանց հնարավոր լուծումների մասին:

 

Նախագահն անդրադարձել է  նաեւ երկրում գիտությունը եւ կրթությունը զարգացնելու առանցքային ուղիներին՝ ուսումնական եւ գիտական հաստատությունների վերակազմավորման ու ավելի արդյունավետ օգտագործման, նոր տիպի ուսումնական եւ գիտական հաստատությունների ստեղծման, հայ ուսանողներին եւ երիտասարդ գիտնականներին աշխարհի լավագույն ուսումնական ու գիտական հաստատություններում կրթելու եւ վերապատրաստելու խնդիրներին:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին