Գիտակրթական համագործակցություն` Բրանդենբուրգի երկրամասի հետ

Մայիսի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի գիտության, գիտահետազոտության և մշակույթի նախարար Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում աստղաֆիզիկայի և գեոհետազոտությունների խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը:
Այցի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքից: