Գիտության կոմիտեն Հրաձգության հանրապետական մրցաշարում լավագույն տասնյակում է
Փետրվարի 1-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել պետական մարմինների աշխատակիցների մասնակցությամբ հրաձգության հանրապետական մրցաշարի հաղթողների ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:
Մրցաշարին մասնակցել է ՀՀ նախագահի աշխատակազմի, նախարարությունների, Կառավարությանն առընթեր մարմինների, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների աշխատակիցներից կազմված 36 թիմ՝ շուրջ 170 աշխատակցով։
Հրաձգության հանրապետական մրցաշարում թիմային պայքարում ՀՀ գիտության կոմիտեի թիմը տեղ է գտել լավագույն տասնյակում: Լավագույն տասնյակում ընդգրկվել է նաև կոմիտեի գիտության քաղաքականության վարչության գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Սուքիասյանը՝ կանանց անհատական մրցապայքարում:
Թիմային պայքարում առաջինից երրորդ հորիզոնականներն զբաղեցրել են, համապատասխանաբար, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՀՀ վիճակագրական կոմիտեի թիմերը:
Մանրամասները՝ https://escs.am/am/news/15210