Այցելություն գիտական կազմակերպություններ
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը եւ կոմիտեի աշխատակազմի ղեկավար Կարեն Հայրապետյանն այցելեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող գիտական կազմակերպություններ:
Այցելության նպատակն էր ծանոթանալ ոլորտի գիտական կազմակերպություններում առկա հիմնախնդիրներին:
Այցի ընթացքում ղեկավարները հանդիպեցին 5 գիտական կազմակերպության տնօրենների եւ աշխատակիցների հետ, լսեցին ոլորտը զարգացնելու վերաբերյալ նրանց առաջարկությունները եւ դիտարկումները:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին