ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մեկնարկել է «Տարածաշրջանային մարտահրավերներ» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոց

23.10.2018

Հոկտեմբերի 22-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնում մեկնարկել է «Տարածաշրջանային մարտահրավերները» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցը:

Դպրոցը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի աջակցությամբ և նախատեսված է ծրագրում տեղ գտած թեմաներով հետաքրքրված մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների, հետազոտողների, լրագրողների և պետական տարբեր օղակների ներկայացուցիչների համար:

Դասընթացները վարելու համար հրավիրվել են  Հայաստանի Հանրապետության անվանի վերլուծաբաններ, փորձագետներ,  քաղաքագետներ և պետական մարմինների ներկայացուցիչներ: Ծրագրին մասնակցելու են 55 հոգի, դասընթացների ժամանակ քննարկվելու է  10 թեմա:

Դպրոցի դասընթացները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 30-ը: